Powered by ZigaForm version 3.4.1

ԿԱՅՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Created with Sketch.

ՀԵՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆ․

Կայքերում փոփոխություններ իրականացնել որևէ բարդություն չի պարունակում, մեր գործընկերները ստանում են կայքը խմբագրելու իրենց հաշիվներն ու գործիքները։

ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ  ԷՋԵՐ․

Կայքերում կարող են բացվել անսահմանափակ թվով էջեր՝ ըստ կայքի հոսթինգի ընձեռած հնարավորությունների ծավալի։

ՆՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ․

Եթե մեր գործընկերներին անհրաժեշտ է նոր բաժիններ ստեղծել կայքում (օրինակ՝ բիզնեսի ընդլայնման համար), փոփոխություններն իրականացվում հնարավորինս սեղմ ժամկետներում։

ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ․

Եթե մեր գործընկերներին անհրաժեշտ է կայքի արտաքին տեսքի վերափոխում, մինչև իսկ ամբողջական դիզայնի վերանայում կամ կայքի արդիականացում, փոփոխություններն արվում հնարավորինս սեղմ ժամկետներում։

ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԻԶՆԵՍ ՓԱԹԵԹՆԵՐ

ԲԻԶՆԵՍ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ․

Մեր գործընկերները ստանում են անհրաժեշտ քանակությամբ պաշտոնական էլեկտրոնային փոստ հասցեներ (օրինակ՝ info@actual-business.com, badalyan@actual-business.com):

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ․

Կայքերում տեղադրվում են ֆեյսբուքյան մեկնաբանության, նյութերի տարածման ու էջերի հավելվածներ, իսկ անհրաժեշտության նաև այլ սոցիալական ցանցերի հնարավոր ինտեգրացիոն գործիքներ։

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ․

Կայքերում տեղադրվում են այցելությունների վերլուծական համակարգեր, որով մեր գործընկերները հնարավորություն են ստանում տեսնելու այցելուների բնակության վայրը, տարիքը, սեռը և այլ մանրամասնություններ։

ՄՈԲԱՅԼ ԶԱՆԳԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ․

Կայքերի մոբայլ տարբերակներում այցելուները մեկ կոճակի սեղմամբ կարող են զանգահարել մեր գործընկերների նախանշած հեռախոսահամարով։

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶՆԵՐ․

Կայքերում տեղադրվում են Google և Yandex ինտերակտիվ քարտեզներ, որոնցում նշվում են մեր գործընկերների հասցեն ու ճանապարհը։

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՀԱՐՑՈՒՄ․

Հաճախորդների ու այցելուների կարծիքները հասկանալու համար մեր գործընկերների ցանկությամբ կայքում կարող են տեղադրվել նաև ինտերակտիվ հարցումներ (անսահմանափակ քանակությամբ և պատասխանների անսահմանափակ թվով)։

ՀԵՏՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳ․

Ակցիաների և այլ ծառայությունների մասին ազդարարելու համար արդյունավետ միջոց է հետհաշվարկի առկայությունը, որը մեր գործընկերների ցանկությամբ կարող է տեղադրվել կայքի տարբեր էջերին։

ԱՅԼ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ․

Ըստ մեր գործընկերների նախընտրության կայքում կարող են ավելացվել նաև տարատիպ այլ գործիքներ ու հավելվածներ։


ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝ +374(94) 704 774 +374(77) 704 774, +374(55) 704 774