Powered by ZigaForm version 3.4.1

ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԻԶՆԵՍ ՓԱԹԵԹՆԵՐ

ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Created with Sketch.

ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԻԶՆԵՍ ՓԱԹԵԹՆԵՐ

 

«START»

  • Բիզնես էլ․ փոստի հատկացում
  • Վեբ հոսթինգի տրամադրում
  • Կայքի և հոսթինգի սպասարկում

5000 ԴՐԱՄ (ԱՄՍԱԿԱՆ)

 

«STANDARD»

  • Բիզնես էլ․ փոստի հատկացում
  • Վեբ հոսթինգի տրամադրում
  • Կայքի և հոսթինգի սպասարկում
  • Կայքի տեխնիկական խմբագրում

10000 ԴՐԱՄ (ԱՄՍԱԿԱՆ)

 

«OPTIMA»

  • Բիզնես էլ․ փոստի հատկացում
  • Վեբ հոսթինգի տրամադրում
  • Կայքի և հոսթինգի սպասարկում
  • Կայքի տեխնիկական խմբագրում
  • Կայքի արդիականացում

15000 ԴՐԱՄ (ԱՄՍԱԿԱՆ)

 

«PREMIUM»

  • Բիզնես էլ․ փոստի հատկացում
  • Վեբ հոսթինգի տրամադրում
  • Կայքի և հոսթինգի սպասարկում
  • Կայքի տեխնիկական խմբագրում
  • Կայքի արդիականացում
  • Որոնողական օպտիմիզացում (SEO)

20000 ԴՐԱՄ (ԱՄՍԱԿԱՆ)

Բիզնես էլ փոստի հատկացում

Ձեր գործնական կամ անգամ անձնական գրագրությանը պրոֆենսիոնալիզմ է հաղորդում ձեր կայքի անվանումով էլեկտրոնային փոստի առկայությունը, մենք ձեզ տրամադրում ենք անհրաժեշտ քանակության էլ․ փոստի հասցեներ։

Հոսթինգի հատկացում և սպասարկում․

Ձեր կայքի անխափան աշխատանքների ապահովումը կախված է հուսալի ու անվտանգ հոսթինգ ծառայությունից, ցանկացած տեխնիկական ու հակերային հարձակումների խնդիրները մենք կարգավորվում են կարճ ժամանակահատվածում։

Կայքի տեխնիկական խմբագրում

Ձեր բիզնեսի կամ գործունեության թիրախային լսարանը պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար կայքում հոդվածներ ավելացնել, նյութեր տեղադրել, անհրաժեշտ տեղեկությունները փոխանցում եք մեզ, մենք տեղադրում ենք կայքի մեջ։

Կայքի արդիականացում, նոր բաժինների ավելացում

Ցանկացած կայքի աշխատանքի մեկնարկից հետո որոշ ժամանակ անց անհրաժեշտություն է զգացվում փոփոխություններ իրականացնել կայքի մեջ, տեխնիկական թարմացումներ կատարել, նոր բաժիններ ու նոր բլոկներ ստեղծել, ինչը բխում է ձեր բիզնեսի կամ գործունեության պահանջներից, այս ամենը ևս մենք իրականացնում ենք ձեր փոխարեն։

Որոնողական օպտիմիզացում (SEO)

Թիրախային լսարանի բացահայտման լավագույն ուղին որոնողական համակարգերն է, Google-ի և Yandex-ի որոնողական հնարավորությունների ճիշտ օգտագործումը զգալիորեն կընդլայնի ձեր բիզնեսի հնարավորությունները, դրա համար  ձեր կայքը պետք է ունենա գրագետ մշակված բովանդակություն, օպտիմիզացման ներքին համակարգ և այլ ինտերնետային աղբյուրներից ակտիվ հղումներ։ Այդ ամենը ձեր բիզնեսի համար կապահովենք մենք։


«START» ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԻԶՆԵՍ ՓԱԹԵԹ 

Ձեր բիզնեսի զարգացման համար որպես մեկնարկային քայլ կարող է լինել մեր կողմից առաջարկվող «START» փաթեթը, այն իդեալական ընտրություն է փոքր բիզնեսի, ծառայություններ մատուցող անհատների համար, ընդհանրապես այն անձանց համար, ում անհրաժեշտ է ունենալ սեփական կայք և ովքեր պատրաստ են անձամբ զբաղվել իրենց կայքի ու բիզնեսի առաջխաղացմամբ։ 


«STANDARD» ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԻԶՆԵՍ ՓԱԹԵԹ 

Ձեր բիզնեսն ինտերնետի միջոցով զարգացման համար արդյունավետ մեխանիզմ է մեր կողմից առաջարկվող «STANDARD» փաթեթը, այն իդեալական ընտրություն է փոքր ու միջին բիզնեսի, անհատական ծառայություններ մատուցող անձանց կամ ընկերությունների համար։ 


«OPTIMA» ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԻԶՆԵՍ ՓԱԹԵԹ 

Ձեր բիզնեսի զարգացման և ինտերնետի միջոցով բիզնես հնարավորությունների ընդլայնման համար իդեալական տարբերակն է մեր կողմից առաջարկվող «OPTIMA» փաթեթը։ 


«PREMIUM» ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԻԶՆԵՍ ՓԱԹԵԹ 

«PREMIUM» փաթեթը հնարավորություն է տալիս լինել ձեր բիզնես ոլորտում առաջատար, որոնողական օպտիմիզացման մեխանիզմների կիրառությամբ ձեր գործունեության դաշտն ու պոտենցյալ հաճախորդների թիվը զգալիորեն կընդլայնվի։


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ (SMM)

Սոցիալական ցանցերում կայքի գրագետ ներկայացվածությունը բիզնեսի զարգացման հուսալի գործիք է։ Սոցցանցերը հնարավորություն են տալիս ընդլայնելու բիզնեսի թիրախային լսարանը, պահել հաճախորդների հետ մշտական կապն և լինել ինտերնետային բիզնեսի ավանգարդում։ 

FACEBOOK.com,  INSTAGRAM.com, VK.com, OK.ru, TWITTER.com սոցիալական ցանցերը ամենամեծ այցելություն ունեցող կայքերն են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Ոչ պակաս կարևոր ռեսուրս է նաև YOUTUBE.com վիդեոհոսթինգը, որը առաջատար կայքն է Հայաստանում։ Մենք հաշվի ենք առնում նաև լոկալ ինտերնետային ռեսուրսների հնարավորությունները․ այդպես բիզնեսի առաջխաղացման զգալի ներուժ ունի նաև մասնավոր հայտարարությունների համար նախատեսված LIST.am կայքը։

Այս բոլոր ռեսուրսների մարքեթինգային ներուժի կիրառությամբ դուք կարող եք վստահ լինել, որ ձեր բիզնեսի զարգացումը հուսալի մեխանիզմ ունի։

Յուրաքանչյուր սոցիալական ցանցում ձեր բիզնեսի առաջխաղացումը կազմում է ամսական 5.000-100.000 դրամ:

ԿԱՅՔԵՐԻ ԳՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ

ԿԱՅՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ