ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ․ “West House” առանձնատների կառուցում, շինարարական այլ աշխատանքներ, վերանորոգման աշխատանքներ։

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ․
50.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ
ՄԱՍՆԱԲԱԺՆԻ 1 ՏՈԿՈՍԻ ԱՐԺԵՔԸ․
500 ԱՄՆ ԴՈԼԱՐ
ՎԱՃԱՌՎՈՂ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ․
40 ՏՈԿՈՍ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ․
10 ՏՈԿՈՍ (5000 ԱՄՆ ԴՈԼԱՐ)
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԺԱՄԿԵՏ․
12-24 ԱՄԻՍ
Գրասենյակներ՝ Երևան, Գյումրի
«Ակտուալ Բիզնես» հայ-ամերիկյան բիզնես նախաձեռնությունների ընկերությունն իրականացնում է աշխատանքի համակարգումը․
- Գործունեության ռազմավարություն,
- Մարքեթինգային մարտավարություն,
- Ադմինիստրատիվ աշխատանքներ,
- Արտադրության կազմակերպում,
- Իրացման ապահովում,
- Արտադրության զարգացում, շուկայի ընդլայնում,
- Հաշվետվություններ և վերահսկողություն։
Հայաստանյան գործընկերների ներգրավման գործողությունների հաջորդականությունը․
Քայլ 1․ Կապ եք հաստատում «Ակտուալ Բիզնես» ընկերության հետ։ Համաձայնության հասնելու դեպքում, որոշվում է ընկերության հիմնադիր ժողով անցկացնելու օրը և ժամը:
Քայլ 2․ Կատարվում են մասնաբաժինների հիմքով ներդրումային վճարումները, գրանցվում է հայ-ամերիկյան ընկերությունը համապատասխան մասնաբաժիններով, բացվում է հաշվեհամար բանկում։
Քայլ 3․ Իրականացվում են արտադրության կազմակերպման և իրացման աշխատանքները։ Գործընկերները, ըստ օրենքի պահանջի, պարբերաբար ստանում են իրենց բաժին շահույթն ու ընկերության գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։ Գործընկերները հնարավորություն են ստանում վերահսկելու ընկերության աշխատանքների ընթացքը՝ օնլայն տեսագրություններից մինչև աուդիտ։