Powered by ZigaForm version 3.4.1

ԲԻԶՆԵՍ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Created with Sketch.

Business discussion ArmeniaՆՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․

Ցանկանու՞մ եք ստեղծել ձեր բիզնեսը, սակայն ծանոթ չեք բիզնես միջավայրին․ չգիտեք՝ ինչպես գրագետ կազմակերպել աշխատանքները, ինչպես հասկանալ ձեր կողմից առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների պահանջվածությունը և բազմաթիվ այլ հարցեր, որոնք թույլ չեն տալիս ձեզ մեկնարկ տալու ձեր ձեռնարկատիրական գործունեությանը։ 

Մենք ձեզ տալիս ենք հնարավորություն հեշտությամբ լուծելու այս խնդիրները․ ադմինիստրատիվ և մարքեթինգային  գործունեությամբ մենք ապահովում ենք ձեր բիզնեսի զարգացման հիմքը։

Ունեք բիզնես ստեղծելու համար որոշակի ռեսուրսներ՝ տարածք, սարքավորումներ կամ այլ անհրաժեշտ միջոցներ, կամ որակյալ մասնագետ եք,  կարող եք մատուցել արժեքավոր ծառայություններ, սակայն ձեր ռեսուրսներն ու ունակությունները բավարար չեն բիզնես սկսելու համար։

Վստահ լինելով մեր ծառայությունների արդյունավետության մեջ՝ մենք կիսում ենք նաև ձեր բիզնես ռիսկերը՝ ընձեռելով համատեղ բիզնես վարելու և գործընկերության հնարավորություն։

ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․

Ձեր բիզնեսի ընդլայնման համար պայմաններ են պետք, լոկալ շուկան այլևս չի բավարար ձեզ, մտածում եք ձեր արտադրանքների սպառման աշխարհագրությունը ընդլայնելու մասին, սակայն չգիտեք՝ ինչպես կազմակերպել այդ աշխատանքները, ինչպես գտնել հուսալի գործընկերներ։

Բաց մի թողեք ձեր բիզնեսին նոր շունչ հաղորդելու հնարավորությունը՝ մարքեթինգային ռազմավարության մշակումից մինչև արտահանման կազմակերպում։

ԲԻԶՆԵՍ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․

Ունեք ներդրումներ պահանջող բիզնես նախագծեր կամ ցանկանում եք ձեր գործող բիզնեսի հիմքով նոր ավելի լուրջ ծրագրեր իրականացնել, սակայն ձեր միջոցները բավարար չեն բիզնես նախագծերի իրագործման համար։ Կամ դուք ունեք ազատ ֆինանսական միջոցներ, ցանկանում եք  շահավետ տնօրինել և գումար վաստակել։

Մենք ձեզ տալիս ենք բաժնետիրական հիմքով բիզնես նախաձեռնությունների իրագործման հնարավորություն․ համատեղ ծրագրերի իրականացումը բացում է բիզնեսի ընդլայնման ու համաշխարհայնացման զգալի հնարավորություններ։ 

Ուղարկե՛ք ձեր բիզնես նախագծերն ու առաջարկներն մեզ, զանգահարե՛ք համագործակցության մանրամասնությունները ճշտելու համար։